26 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 180-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 180-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Քնարիկ Մաթևոսի Ստեփանյանին, Սարգիս Ստեփանի Բոստանչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ   

1. Քաղաքացիներ Քնարիկ Մաթևոսի Ստեփանյանին, Սարգիս Ստեփանի Բոստանչյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,0399հա  մակերեսով 1174-0017 կադաստրային ծածկագրով, 0,2599հա  մակերեսով 1112-0003 կադաստրային ծածկագրով,
 0,0246հա  մակերեսով 1125-0419 կադաստրային ծածկագրով, 0,0241հա մակերեսով
 1125-0425 կադաստրային ծածկագրով, 0,0493հա մակերեսով 1125-0432 կադաստրային ծածկագրով, 0,067հա մակերեսով 1125-0438 կադաստրային ծածկագրով, 0,3747հա մակերեսով 1125-0372 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0,6250հա մակերեսով 1119-0720 կադաստրային ծածկագրով
 գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ