26 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 179-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 179-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Շուշանիկ Ստեփանի Բոստանչյանին, Ամալյա Դավթի Բոստանչյանին, Ռայա Վանիկի Դանիելյանին, Ստեփան Սարգսի Բոստանչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ   

1. Քաղաքացիներ Շուշանիկ Ստեփանի Բոստանչյանին, Ամալյա Դավթի Բոստանչյանին, Ռայա Վանիկի Դանիելյանին, Ստեփան Սարգսի Բոստանչյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,0768հա
  մակերեսով 1174-0016 կադաստրային ծածկագրով, 0,5251հա  մակերեսով 1112-0004
 կադաստրային ծածկագրով, 0,3747հա  մակերեսով  1125-0372 կադաստրային ծածկագրով,
 0,0253հա մակերեսով 1125-0424 կադաստրային ծածկագրով, 0,0493հա  մակերեսով 1125-0429 կադաստրային ծածկագրով, 0,077հա մակերեսով 1125-0437 կադաստրային ծածկագրով
 գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1,1826հա մակերեսով 1119-0718 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ