26 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 178-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 178-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Գագիկ Նորիկի Կարապետյանին, Կարինե Մայիսի Բունոյանին, Սվետլանա Գագիկի Կարապետյանին, Սոնա Գագիկի Կարապետյանին, Հովհաննես Գագիկի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ   

1. Քաղաքացիներ Գագիկ Նորիկի Կարապետյանին, Կարինե Մայիսի Բունոյանին, Սվետլանա Գագիկի Կարապետյանին, Սոնա Գագիկի Կարապետյանին, Հովհաննես Գագիկի Կարապետյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,0970հա մակերեսով 1168-0263 կադաստրային ծածկագրով,
 0,0830հա  մակերեսով 1180-0075 կադաստրային ծածկագրով, 0,4960հա  մակերեսով 1159-0057 կադաստրային ծածկագրով, 0,2250հա մակերեսով 1119-0660 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1,112հա  մակերեսով 1168-0262 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ