26 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 177-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 177-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ 6-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻՐԱՆՈՒՇ ԳԱՌՆԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 12.03.2019թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը,  ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 12.03.2019թ./ գույքի նկատմամբ ժառանգ Սիրանուշ Գառնիկի Սարգսյանի /ծնված 20.05.1935թ./ լիազոր ներկայացուցիչ Կարինե Աշոտի Բունիաթյանի /ծնված 09.11.1980թ./ դիմումը, ,,Հայր և որդի Դավոյաններ'' ՍՊԸ կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ
 Հացառատ թաղամաս Բուռնազյան փողոց 6-րդ նրբանցք թիվ 6 հասցեում
 գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0532-0012/ մակերեսը գրվել է 0,06հա, ինչը փաստացի կազմում է 0,08803հա, որը Սիրանուշ Գառնիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է, հաշվի առնելով, որ օրինական կառուցված 403,78ք.մ. մակերեսով շենք-շինությունները կառուցվել են 1950-1997թթ., որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1.Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ  թաղամաս Բուռնազյան փողոց 6-րդ նրբանցք թիվ 6 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սիրանուշ Գառնիկի Սարգսյանի հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0,06հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները,  ճանաչելով նրա  սեփականության իրավունքը 0,08803հա  ընդհանուր մակերեսով հողամասի ու օրինական կառուցված 403,78ք.մ. մակերեսով շինությունների /կառուցված 1950-1997թ./ նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք:   
2.Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Հացառատ  թաղամաս  Բուռնազյան փողոց 6-րդ նրբանցք թիվ 6 տուն  հասցեն:
3. Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ