ՈՐՈՇՈՒՄ N 2-Ա

01.02.2015

ՈՐՈՇՈՒՄ N 2-Ա   
21 հունվարի 2015թ.                                                                                         Ք. Գավառ  


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Վոլոդյա Գառնիկի Ղարալղցյանին, Սվետ Վանիկի Սարգսյանին, Արմենուհի Վոլոդյայի Ղարալղցյանին, Արսեն Վոլոդյայի Ղարալղցյանին, Ռուզան Վոլոդյայի Ղարալղցյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N2009453, տրված 28 փետրվարի 2006թ., վկայական N2009454, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N2009455, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N2009456, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N2009457, տրված 2006 թվականի փետրվարի 28-ին/ հրաժարվելու մասին  դիմումը
 
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Վոլադյա Գառնիկի Ղարալղցյանին, Սվետ Վանիկի Սարգսյանին, Արմենուհի Վոլոդյայի Ղարալղցյանին, Արսեն Վոլոդյայի Ղարալղցյանին, Ռուզան Վոլոդյայի Ղարալղցյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.24հա մակերեսով 1033-037 կադաստրային ծածկագրով, 0.23հա մակերեսով 1088-050 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.14հա մակերեսով 1043-202 կադաստրային ծածկագրով, 0.01հա մակերեսով 1039-482 կադաստրային ծածկագրով, 0.26հա մակերեսով 1054-106 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսակյան խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող  փոփոխությունները: 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏ                        ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ