25 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 173-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 173-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-001-1155-0046 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.87365ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի մարտի 07-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N05092016-05-0014 տրված 2016 թվականի սեպտեմբերի 5-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից/  05-001-1155-0046
 կադաստրային ծածկագրով 0.87365հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության  4-րդ կարգի վարելահողը տարեկան 4000 /չորս հազար/ ՀՀ դրամ վարձավճարով մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել Վոլոդյա Գուրգենի Խոնոյանին: 
2.Վոլոդյա Գուրգենի Խունոյանի հետ  կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ