25 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 171-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 171-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-001-0662-0027 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.792ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

       Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի մարտի 07-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N07062017-05-0015 տրված 2017 թվականի հունիսի 7-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից/  05-001-0662-0027 կադաստրային ծածկագրով 0.792հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության  4-րդ կարգի վարելահողը տարեկան 3500  /երեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել Արամ Խաչիկի Հարոյանին: 
2.Արամ Խաչիկի Հարոյանի հետ  կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ