25 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 167-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 167-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի մարտի 07-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N28092015-05-0006 տրված 2015 թվականի սեպտեմբերի 28-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1025-0094 կադաստրային ծածկագրով, 0,46հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ վարձավճարով
N28092015-05-0036 տրված 2015 թվականի սեպտեմբերի 28-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1077-0674 կադաստրային ծածկագրով, 0,74հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի վարելահողը տարեկան 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N22032018-05-0029 տրված 2018 թվականի մարտի 22-ին անշարժ գույքի կադաստրի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից, 05-001-1069-0201 կադաստրային ծածկագրով,
 1,95հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը
 տարեկան 12100 /տասներկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N15032018-05-0024,տրված 2018 թվականի մարտի 15-ին անշարժ գույքի կադաստրի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից, 05-001-1069-0196 կադաստրային ծածկագրով, 1,16հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը
 տարեկան 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման  ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Արամ Գուրգենի Մուխսյանին:
2. Արամ Գուրգենի Մուխսյանի հետ  կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ