25 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 166-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 166-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի մարտի 07-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N26012015-05-0002, տրված 2015 թվականի հունվարի 26-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-0684-0018 կադաստրային ծածկագրով, 0,613հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ վարձավճարով
N1266584, տրված 2005 թվականի փետրվարի 21-ին անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման կողմից, 05-001-684-015 կադաստրային ծածկագրով,
 0,31հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N26032018-05-0060, տրված 2018 թվականի մարտի 26-ին անշարժ գույքի կադաստրի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից, 05-001-0682-0063 կադաստրային ծածկագրով, 1,189հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը
 տարեկան 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճարով
N27032018-05-0050 տրված 2018 թվականի մարտի 27-ին անշարժ գույքի կադաստրի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից, 05-001-0682-0064 կադաստրային ծածկագրով,
 0,749հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը
տարեկան 3200 /երեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N23032018-05-0015, տրված 2018 թվականի մարտի 23-ին անշարժ գույքի կադաստրի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից, 05-001-0682-0061 կադաստրային ծածկագրով, 1,9հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման  ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Նորայր Վալոդյայի Ղազարյանին:
2. Նորայր Վալոդյայի Ղազարյանի հետ  կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ