25 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 165-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 165-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

     Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2019 թվականի մարտի 07-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N22082012-05-0120, տրված 2012 թվականի օգոստոսի 22-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1117-0049
 կադաստրային ծածկագրով 0,976հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 4100 /չորս հազար մեկ հարյուր/ ՀՀ  դրամ վարձավճարով
N1173048, տրված 2005 թվականի փետրվարի 21-ին անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման կողմից, 05-001-1117-0060 կադաստրային ծածկագրով, 0,9541հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 4050 /չորս հազար հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2043 թվականը ներառյալ օգտագործման  ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Վարդան Կարապետի Դավոյանին:
2. Վարդան Կարապետի Դավոյանի հետ  կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ