25 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 164-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 164-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԿՈԼՈՏ ՀԱՅՐԱՊԵՏ ՓՈՂՈՑ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺԱՆԵՏԱ ՌԱՖԻԿԻ ԲԱՏԻԿՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին  ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 15.04.2019թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, Ժանետա Ռաֆիկի Բատիկյանի
 /ծնված 25.06.1952թ./ դիմումը,  ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊԸ կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Կոլոտ Հայրապետ փողոց թիվ 8 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0118-0041/, մակերեսը գրվել է 0,07հա, ինչը փաստացի կազմում է 0,05973հա, որը Ժանետա Ռաֆիկի Բատիկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 243,59ք.մ. մակերեսով շենք-շինությունները կառուցվել են 1935-1975թթ., որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ , որոշում եմ

1.Վերականգնել Գավառ քաղաքի Կոլոտ Հայրապետ փողոց թիվ 8 հասցեումգտնվող գույքային միավորի նկատմամբ Ժանետա Ռաֆիկի Բատիկյանի հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0,07հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,05973հա ընդհանուր մակերեսով հողամասի ու օրինական կառուցված 243,59ք.մ. մակերեսով շինությունների
 /կառուցված 1953-1975թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2.Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Կոլոտ Հայրապետ փողոց թիվ 8 հասցեն:
3. Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ