23 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 159-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 159-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ռաֆիկ Հովհաննեսի Քոլոզյանին, Տիրուհի Ռազմիկի Բրսիկյանին, Գեղամ Ռաֆիկի Քոլոզյանին, Շուշան Ռաֆիկի Քոլոզյանին, Արմինե Ռաֆիկի Քոլոզյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ   

1. Քաղաքացիներ Ռաֆիկ Հովհաննեսի Քոլոզյանին, Տիրուհի Ռազմիկի Բրսիկյանին, Գեղամ Ռաֆիկի Քոլոզյանին, Շուշան Ռաֆիկի Քոլոզյանին, Արմինե Ռաֆիկի Քոլոզյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,074հա  մակերեսով 1178-0286 կադաստրային ծածկագրով, 0,542հա  մակերեսով 1175-0066 կադաստրային ծածկագրով, 0,131հա  մակերեսով  1164-0046 կադաստրային ծածկագրով  գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1,283հա մակերեսով 1168-0227կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ