23 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 158-Ա

11.06.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ԱՊՐԻԼԻ 2019թվականի N 158-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ծաղիկ Նորիկի Կուռոյանին, Ջուլիետա Աշոտի Մովսիսյանին, Մարինե Աշոտի Մովսիսյանին, Աշոտ Արամայիսի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ     

1. Քաղաքացիներ   Ծաղիկ Նորիկի Կուռոյանին, Ջուլիետա Աշոտի Մովսիսյանին, Մարինե Աշոտի Մովսիսյանին, Աշոտ Արամայիսի Մովսիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.333հա  մակերեսով 1112-0304 կադաստրային ծածկագրով, 0.0480հա մակերեսով 1112-0313 կադաստրային ծածկագրով, 0,294հա մակերեսով 1161-0111 կադաստրային ծածկագրով 0,1640հա մակերեսով 1161-0116 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1,07հա մակերեսով 1119-0443 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ