Ո Ր Ո Շ ՈՒ Մ 26 ՓԵՏՐՎԱՐԻ 2019թվականի N 37-Ա

27.02.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՓԵՏՐՎԱՐԻ 2019թվականի N 37-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՅԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ 05-001-0318- ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման  մասին” ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով,  ՀՀ Կառավարության ,,Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին’’ 30.11.2006թ. թիվ 1727-Ն որոշման, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, որոշում եմ

1. Օրենքով սահմանված կարգով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սայադյան փողոց թիվ 14/4 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 05-001-0318-/ 0,01104հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել ՀՀ Կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի << ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին>> N1727-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծին, փոփոխելով այն բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ