Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 ՓԵՏՐՎԱՐԻ 2019թվականի N 35-Ա

27.02.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՓԵՏՐՎԱՐԻ 2019թվականի N 35-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Հայկ Մեխակի Գալոյանին, Գայանե Գառնիկի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական N1530916 տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1530913, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1530917, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1530912, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1530914, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ 

1. Քաղաքացիներ Հայկ Մեխակի Գալոյանին, Գայանե Գառնիկի Ալեքսանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,08հա մակերեսով 1034-306 կադաստրային ծածկագրով, 0,03հա մակերեսով 1077-570 կադաստրային ծածկագրով, 0,12հա մակերեսով 1070-051 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0,06հա մակերեսով 1051-238 կադաստրային ծածկագրով, 0,06հա մակերեսով 1052-084 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 

2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:

3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող  փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ