Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 ՓԵՏՐՎԱՐԻ 2019թվականի N 34-Ա

27.02.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՓԵՏՐՎԱՐԻ 2019թվականի N 34-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ”Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Խաչիկ Նորիկի Աբգարյանին, Անուշ Մանվելի Գևորգյանին, Նարինե Խաչիկի Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական N1205649, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1205650 տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության  իրավունքի վկայական  N1205648, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1205647, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1205651, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ 

1. Քաղաքացիներ Խաչիկ Նորիկի Աբգարյանին, Անուշ Մանվելի Գևորգյանին, Նարինե Խաչիկի Աբգարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,15հա մակերեսով 1036-562 կադաստրային ծածկագրով, 0,04հա մակերեսով 1080-413 կադաստրային ծածկագրով, 0,02հա մակերեսով 1071-070 կադաստրային ծածկագրով, 0,22հա մակերեսով 1033-017 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0,28հա մակերեսով 1039-266 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն: 

2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:

3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող  փոփոխությունները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ