Ո Ր Ո Շ ՈՒ Մ 22 ՓԵՏՐՎԱՐԻ 2019թվականի N 32-Ա

27.02.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՓԵՏՐՎԱՐԻ 2019թվականի N 32-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑ 9-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՅՈՒՐԱ ՀԱՅԿԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 13.02.2019թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, Յուրա  Հայկի Սաֆարյանի /ծնված 18.09.1965թ./ լիազոր ներկայացուցիչ Լերմոնտավ Հայկի Սաֆարյանի /ծնված 19.06.1967թ./ դիմումը, <<Հայր և որդի Դավոյաններ>> ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Նալբանդյան փողոց 9-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0026-0071/,  մակերեսը գրվել է 0,06հա, ինչը փաստացի կազմում է 0,06015հա, որը  Յուրա Հայկի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ կառուցված 224,32ք.մ. մակերեսով շենք-շինությունները /կառուցված 1936-1970թթ./, որի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1.Վերականգնել Գավառ քաղաքի Նալբանդյան փողոց 9-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Յուրա Հայկի Սաֆարյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան կառուցման և սպասարկման համար  հատկացված 0,06հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,06015հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 224,32ք.մ. մակերեսով շինությունների /կառուցված 1936-1970թթ./ նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք:
2. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
3. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Նալբանդյան փողոց 9-րդ փակուղի թիվ 1 տուն հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ