Ո Ր Ո Շ ՈՒ Մ 20 ՓԵՏՐՎԱՐԻ 2019թվականի N 31-Ա

27.02.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՓԵՏՐՎԱՐԻ 2019թվականի N 31-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱԻ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

     Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման Մասին>> ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը /վկայական N21122018-05-0034, տրված 21.12.2018թ./, գույքի սեփականատեր Սամվել Ավետիքի Զանգեզուրյանի /ծնված 24.06.1947թ./ լիազոր ներկայացուցիչ Արամ Վրույրի Առաքելյանի /ծնված 18.06.1966թ./ դիմումը՝ ինքնակամ ճանաչված 309,07ք.մ. արտաքին մակերեսով /250,18ք.մ. ներքին մակերեսով/ 50-80տոկոս ավարտվածության աստիճանի բնակելի տունը օրինական ճանաչելու մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ

1. Ուժը կորցրած ճանաչել Գավառի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 8-Ա որոշումը:
2. Սամվել Ավետիսի Զանգեզուրյանին սեփականության իրավունքով պատկանող, Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց, 2-րդ նրբանցք թիվ 8 հասցեում գտնվող 0,08հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողատեսքի վրա 1986թ. ինքնակամ կառուցված 309,07ք.մ. արտաքին մակերեսով /250,18ք.մ. ներքին մակերեսով/  50-80 տոկոս ավարտվածության աստիճանի բնակելի տունը ճանաչել օրինական:
3. Բնակելի տանը տրամադրել Զորավար Անդրանիկի 1-ին փողոց 2-րդ նրբանցք թիվ 8 տուն հասցեն:
2. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ