Ո Ր Ո Շ ՈՒ Մ 20 ՓԵՏՐՎԱՐԻ 2019թվականի N 30-Ա

27.02.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՓԵՏՐՎԱՐԻ 2019թվականի N 30-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3 ԽԱՆՈՒԹ ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին’’ թիվ 912-Ն որոշման պահանջներով, ու հաշվի առնելով ինքնակամ կառույցն իրականացրած անձի՝ Վարդան Հրաչի Կողպեցյանի /ծնված 21.09.1967թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ ինքնակամ կառուցված 153.5ք.մ. ընդհանուր մակերեսով /131.87ք.մ. ներքին մակերեսով/ խանութը, ինչպես նաև հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ

1.Գավառ քաղաքի Բունիաթյան փողոց թիվ 3 խանութ հասցեում գտնվող ինքնակամ կառուցված
 153.5ք.մ. ընդհանուր մակերեսով  /131.87ք.մ. ներքին մակերեսով/ խանութը ճանաչել ինքնակամ:
2. Գավառ քաղաքի Բունիաթյան փողոց թիվ 3 խանութ հասցեում գտնվող ինքնակամ ճանաչված 153.5ք.մ. ընդհանուր մակերեսով /131.87 ներքին մակերեսով/ խանութը, 1 /մեկ/ քառակուսի մետրի համար 2600 /երկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ արժեքով, ընդամնեը 153,5x2600=399100 /երեք հարյուր իննսունինն հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարով, ճանաչել օրինական:
2. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար ահմանված վճարները՝ 60-օրյա  ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրը:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ