Ո Ր Ո Շ ՈՒ Մ 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 756-Ա

10.01.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 756-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱՐԾՎԱՔԱՐ ԹԱՂԱՄԱՍ ՍԱԶԱՅՈՒ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԻԲԵԿԻ ՍԱՔԵՅԱՆԻ, ՕԼՅԱ ԱՐՇԱՎԻՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ, ԱՐԱՄ ԳԱՌՆԻԿԻ ՍԱՔԵՅԱՆԻ, ՆԱԽՇՈՒՆ ԳԱՌՆԻԿԻ ՍԱՔԵՅԱՆԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ԳԱՌՆԻԿԻ ՍԱՔԵՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱԿԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով  ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի,  ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման, 18.05.2006թ. ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին՛՛ թիվ 912-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 19.12.2018թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1991թ. թիվ 8 որոշումից քաղվածքը, Գառնիկ Սարիբեկի Սաքեյանի /ծնված 03.06.1937թ./, Օլյա Արշավիրի Գասպարյանի /ծնված 15.01.1948թ./, Արամ Գառնիկի Սաքեյանի /ծնված 07.05.1968թ./ Նախշուն Գառնիկի Սաքեյանի /ծնված 06.11.1972թ./, Անահիտ Գառնիկի Սաքեյանի /ծնված 20.11.1974թ./ դիմումը, ,,Հայր և որդի Դավոյաններ'' ՍՊԸ կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Արծվաքար թաղամաս Սազայու փողոց 1-ին նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել  /ծածկագիր 05-001-0152-/ մակերեսը գրվել է 0.02հա,  ինչը փաստացի կազմում է 0.02128հա, որը  Գառնիկ Սարիբեկի Սաքեյանին, Օլյա Արշավիրի Գասպարյանին, Արամ Գառնիկի Սաքեյանին, Նախշուն Գառնիկի Սաքեյանին, Անահիտ Գառնիկի Սաքեյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 97.75ք.մ. մակերեսով շենք-շինությունները և ինքնակամ կառուցված 21.96ք.մ. մակերեսով շինությունը կառուցվել են  1972-2016թթ., որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1.Վերականգնել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամաս Սազայու փողոց 1-ին նրբանցք թիվ 4  հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Գառնիկ Սարիբեկի Սաքեյանի, Օլյա Արշավիրի Գասպարյանի, Արամ Գառնիկի Սաքեյանի, Նախշուն Գառնիկի Սաքեյանի, Անահիտ Գառնիկի Սաքեյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.02հա  մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.02128հա ընդհանուր մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող օրինական կառուցված 97,75ք.մ. մակերեսով շենք-շինոքւթյունների /կառուցված 1972թ./ նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք և ինքնակամ կառուցված 21.96ք.մ. մակերեսով շինությունը /կառուցված 2016թ./ ճանաչել ինքնակամ:  
2.Բնակելի տանը տրամադրել՝ ք. Գավառ  Արծվաքար թաղամաս Սազայու փողոց 1-ին նրբանցք թիվ 4 տուն հասցեն:  
3. Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ