Ո Ր Ո Շ ՈՒ Մ 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 755-Ա

10.01.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 755-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ԳԱՎԱՌ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ,2-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ N51 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-001-0294-0033 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.00395ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16) և 24), 43-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի 20.12.2018թ. թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ 

1. Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց 2-րդ փակուղի N 51 հասցեում գտնվող 05-001-0294-0033 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 26122018-05-0022,  տրված ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի կադաստրի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից) սահմանափակումներ չունեցող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0395հա մակերեսով հողատեսքը 22750 /քսաներկու հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Հովհաննես Ալբերտի Գրիգորյանին: 
2. Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Հովհաննես Ալբերտի Գրիգորյանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2018 թվականի 20-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ:
3. Հանձնարարել աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Հովհաննես Ալբերտի Գրիգորյանի կողմից աճուրդում իր առաջարկած գումարն ամբողջովին վճարելուց հետո, նրա հետ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ