Ո Ր Ո Շ ՈՒ Մ 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 753-Ա

10.01.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 753-Ա

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 3.1-15/ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ,,Թափուր պաշտոնի համար մրցույթի կարգը հաստատելու մասին’’ 2006 թվականի օգոստոսի 29-ի N 13-Ն հրամանի I մասի 9-րդ և ,,Համայնքային ծառայողի ատեսավորման կարգը հաստատելու մասին’’ 2006 թվականի սեպտեմբերի 11-ի N15-Ն հրամանի I մասի 9-րդ կետերի  պահանջներով

1.  Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.1-15/ թափուր պաշտոնի համար մրցութային հանձնաժողովի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար Գավառ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանին նշանակել լիազորված անձ:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ