Ո Ր Ո Շ ՈՒ Մ 24 դեկտեմբերի 2018թվականի N 752-Ա

10.01.2019

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2018թվականի N 752-Ա

ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 3.1-15/ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ,,Համայնքային ծառայության մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի ,,Համայնքային ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին’’ 29-ը օգոստոսի 2006թ. N13-Ն հրամանի 11-րդ կետի պահանջներով, որոշում եմ

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր 3.1-15/ թափուր պաշտոնի համար մրցույթը անցկացնել 2019 թվականի հունվարի 30-ին:
2. Հանձնարարել Գավառի քաղաքապետարանի աշխատակազմին` իրականացնելու Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /ծածկագիր  3.1-15/ թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ