Ո Ր Ո Շ ՈՒ Մ 04 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 596-Ա

02.11.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 596-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 25 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵԴԱ ՍԱՐԳՍԻ ՄԱԿՎԵՑՅԱՆԻ, ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՆՈՅԻ ԳԵՉՅԱՆԻ, ԵՂԻՇԵ ՎԱՆՈՅԻ ԳԵՉՅԱՆԻ, ԶՈՀՐԱԲ ՎԱՆՈՅԻ ԳԵՉՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ,,Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին'' 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին''  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով,  ՀՀ կառավարության 29.12.2005թ. ,,Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին'' թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 15.06.2017թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով  /տրված 25.08.2017թ./ գույքի նկատմամբ ժառանգներ Սեդա Սարգսի Մակվեցյանի /ծնված 20.02.1960թ./, Վարդուհի Վանոյի Գեչյանի /ծնված 04.06.1979թ./, Եղիշե Վանոյի Գեչյանի /ծնված 17.12.1980թ./ Զոհրաբ Վանոյի Գեչյանի /ծնված 12.12.1985թ./ դիմումը, << Հայր և որդի Դավոյաններ>> ՍՊ ընկերության կողմից  տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Սայադյան փողոց թիվ 25 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0019-0019/, մակերեսը գրվել է 0,15հա, ինչը փաստացի կազմում է 0,09517հա, որը Սեդա Սարգսի Մակվեցյանին, Վարդուհի Վանոյի Գեչյանին, Եղիշե Վանոյի Գեչյանին, Զոհրաբ Վանոյի Գեչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ կառուցված 148,48ք.մ. մակերեսով շենք-շինությունները կառուցվել են 1960թ., որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Վերականգնել Գավառ քաղաքի Սայադյան փողոց թիվ 25 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սեդա Սարգսի Մակվեցյանի, Վարդուհի Վանոյի Գեչյանի,  Եղիշե Վանոյի Գեչյանի, Զոհրաբ Վանոյի Գեչյանի  հողօգտագործման իրավունքը` բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0,07հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,09517հա  ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 148,84ք.մ. մակերեսով շինությունների /կառուցված 1960թ./ նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույ:
2. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Սայադյան փողոց 2-րդ անցում թիվ 3 տուն հասցեն:
3. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

 Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ