Ո Ր Ո Շ ՈՒ Մ 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 595-Ա

02.11.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 595-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

       Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 05-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ` N20042017-05-0037, տրված 2017 թվականի ապրիլի 20-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1070-0331 կադաստրային ծածկագրով 0,97հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ վարձավճարով
N17032018-05-0014 տրված 2018 թվականի մարտի 15-ին անշարժ գույքի կադաստրի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից 05-001-1021-0135 կադաստրային ծածկագրով
 0,76հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 4700 /չորս հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N15032018-05-0038 տրված 2018 թվականի մարտի 15-ին անշարժ գույքի կադաստրի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից 05-001-1021-0133 կադաստրային ծածկագրով
 0,84հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 5200 /հինգ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2042 թվականը ներառյալ օգտագործման  ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գառնիկ Գևորգի Հակոբյանին:
2. Գառնիկ Գևորգի Հակոբյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

  Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ