Ո Ր Ո Շ ՈՒ Մ 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 594-Ա

02.11.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 594-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ ՊԵՏՐՈՎԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԺԻԿ ՌԱՖԻԿԻՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, ԽԱՉԱՏՈՒՐ ՀԱԿՈԲԻ ՄԱԴԱԹՅԱՆԻ, ՄՀԵՐ ՀԱԿՈԲԻ ՄԱԴԱԹՅԱՆԻ ԵՎ ԶՈՀՐԱԲ ՀԱԿՈԲԻ ՄԱԴԱԹՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետ, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 06.09.2018թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 05.07.2018թ./ գույքի նկատմամբ ժառանգ` Անժիկ Ռաֆիկի Հայրապետյանի /ծնված 13.03.1958թ./, Խաչատուր Հակոբի Մադաթյանի /ծնված 04.09.1980թ./, Մհեր Հակոբի Մադաթյանի /ծնված 27.06.1982թ./, Զոհրաբ Հակոբի Մադաթյանի /ծնված 28.02.1990թ./ դիմումը, ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի, շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Հացառատ թաղամաս Պետրովի 2-րդ փողոց թիվ 3 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0401-0002/, մակերեսը գրվել է 0,06հա, ինչը փաստացի կազմում է 0,09000հա, որը  Անժիկ Ռաֆիկի Հայրապետյանին, Խաչատուր Հակոբի Մադաթյանին, Մհեր Հակոբի Մադաթյանին, Զոհրաբ Հակոբի Մադաթյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Նկատի ունենալով, որ կառուցված 270.24ք.մ. մակերեսով շենք-շինությունները կառուցվել են 1980-2004թթ. որի կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Չեղյալ համարել 31.08.2018թ. Գավառ համայնքի ղեկավարի թիվ 496-Ա որոշումը:
2. Վերականգնել Գավառ քաղաքի Պետրովի 2-րդ փողոց թիվ 3 հասցեում գտնվող գույքի նկատմամբ Անժիկ Ռաֆիկի Հայրապետյանի, Խաչատուր Հակոբի Մադաթյանի,  Մհեր Հակոբի Մադաթյանի Զոհրաբ Հակոբի Մադաթյանի հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար  հատկացված 0,06հա  մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,09000հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 259.91ք.մ. մակերեսով շինությունների /կառուցված 1980-1985թթ./ նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք և 0,09000հա ընդհանուր մակերեսով  հողամասի վրա ինքնակամ կառուցված 10.33ք.մ. մակերեսով շինությունը /կառուցված 2004թ./ ճանաչել ինքնակամ:
2. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Պետրովի 2-րդ փողոց թիվ 3 տուն հասցեն:
3. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

 Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ