Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 589-Ա

02.11.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 589-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 20-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N24082017-05-0020, տրված 2017 թվականի օգոստոսի 24-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1175-0166 կադաստրային ծածկագրով 1.8609հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 7800 /յոթ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N22082017-05-0017 տրված 2017 թվականի օգոստոսի 22-ին-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից 05-001-1175-0165 կադաստրային ծածկագրով 1.1893հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2042 թվականը ներառյալ օգտագործման  ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Սերգեյ Մարտինի Սարգսյանին:
2. Սերգեյ Մարտինի Սարգսյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ