Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 588-Ա

02.11.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 588-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2018 թվականի օգոստոսի 10-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N1969247 տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման կողմից, 05-001-1010-021 կադաստրային ծածկագրով 0.26հա  մակերեսով  գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 1650 /մեկ հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով
N1970233 տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման կողմից 05-001-1010-034 կադաստրային ծածկագրով 0.24հա  մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2042 թվականը ներառյալ օգտագործման  ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Բագրատ Վոլոդյայի Մարտիրոսյանին:
2. Բագրատ Վոլոդյայի Մարտիրոսյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ