Ո Ր Ո Շ ՈՒ Մ 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 587-Ա

02.11.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2018թվականի N 587-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-001-1117-0061 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.4625ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

         Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 20-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N2687738, տրված 2011 թվականի հուլիսի 15-ին անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման կողմից/  05-001-1117-0061 կադաստրային ծածկագրով  0.4625հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության  4-րդ կարգի վարելահողը տարեկան 1950 /մեկ հազար ինն հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով մինչև 2042 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել Լևոն Վանիկի Կուռոյանին:
2.Լևոն Վանիկի Կուռոյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ