Ո Ր Ո Շ ՈՒ Մ 21 ՕԳՈՍՏՈՍԻ 2018թվականի N 449-Ա

19.09.2018

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՕԳՈՍՏՈՍԻ 2018թվականի N 449-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 33/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին>> N1727-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի, որոշում եմ 

1. Օրենքով սահմանված կարգով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ազատության փողոց թիվ 33/1 հասցեում գտնվող /ծածկագիր 05-001-0289-0140/ 0,01555հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝  այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը համաձայն ՀՀ Կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին>> N1727-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի փոխել բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ