Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 400-Ա

06.08.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 400-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սմբատ Սիմոնի Չատիկյանին, Էմմա հայրապետի Կարապետյանին, Եվա Սմբատի Չատիկյանին, Լիանա Սմբատի Չատիկյանին, Լուսինե Սմբատի Չատիկյանին, Լիլիթ Սմբատի Չատիկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ   

1.Քաղաքացիներ Սմբատ Սիմոնի Չատիկյանին, Էմմա Հայրապետի Կարապետյանին, Եվա Սմբատի Չատիկյանին, Լիանա Սմբատի Չատիկյանին, Լուսինե Սմբատի Չատիկյանին, Լիլիթ Սմբատի Չատիկյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 1.091հա մակերեսով 1101-0277 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2.Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 5-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ