Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 398-Ա

06.08.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 398-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ֆրիդա Հայրիկի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ   

1.Քաղաքացիներ Ֆրիդա Հայրիկի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0,04հա մակերեսով 1039-977 կադաստրային ծածկագրով, 0,02հա մակերեսով 1039-276 կադաստրային ծածկագրով, 0,07հա մակերեսով 1038-297 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2.Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 5-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ