Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 397-Ա

06.08.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 397-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ռիմա Անուշավանի Չանդոյանին, Գվիդոն Ռազմիկի Չանդոյանին, Հարություն Ռազմիկի Չանդոյանին, Կարինե Ռազմիկի Չանդոյանին, Արուսյակ Վազգենի Զարգարյանին, Լևիկ Գևորգի Չանդոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական 1218005, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1261512, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին, սեփականության իրավունքի վկայական 1261513, տրված 2004 թվականի դեկտեմբերի 29-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ   

1.Քաղաքացիներ Ռիմա Անուշավանի Չանդոյանին, Գվիդոն Ռազմիկի Չանդոյանին, Հարություն Ռազմիկի Չանդոյանին, Կարինե Ռազմիկի Չանդոյանին, Արուսյակ Վազգենի Զարգարյանին, Լևիկ Գևորգի Չանդոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 1,0313հա մակերեսոով 1104-0055 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը, 0,6122հա մակերեսով 1112-0687 կադաստրային ծածկագրով, 0,407հա մակերեսով 1173-0057 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:
2.Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 5-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ