Ո Ր Ո Շ ՈՒ Մ 23 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 396-Ա

06.08.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 396-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-001-0354-0028 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.0058ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասի 16) և 24), 43-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքր 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի աճուրդային հանձնաժողովի 20.07.2018թ թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ 

1. Գավառ քաղաքի Սայադյան փողոց թիվ 13/4 հասցեում գտնվող 05-001-0354-0028 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 13062018-05-0027, տրված 13,06,2018թ, ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի կադաստրի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից/, սահմանափակումներ չունեցող, բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 0,0058հա մակերեսով հողատեսքը 34 500 /երեսունչորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով օտարել աճուրդում հաղթող ճանաչված Ժաննա Գրիշայի Բոզիկյանին:
2. Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Ժաննա Գրիշայի Բոզիկյանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2018 թվականի հուլիսի 20-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ: 
3. Հանձնարարել աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2018 թվականի հուլիսի 20-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Ժաննա Գրիշայի Բոզիկյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր: 
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը

 Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ