Ո Ր Ո Շ ՈՒ Մ 16 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 394-Ա

06.08.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 394-Ա

ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, որոշում եմ

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ազատության փողոց թիվ 15 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքից հյուսիս ընկած տարածքից առանձնացնել 0,00180հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածքը և տրամադրել Գավառ համայնքի Ազատության փողոց 2-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 1/1 հասցեն:   
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ