Ո Ր Ո Շ ՈՒ Մ 18 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 392-Ա

06.08.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՀՈՒԼԻՍԻ 2018թվականի N 392-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՅԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 102 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 13-րդ, 64-րդ, ՀՕ -199-Ն օրենքի 23-րդ հոդվածներով, որոշում եմ

1, Օրենքով սահմանված կարգով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սայադյան փողոց թիվ 102 հասցեում գտնվող 0,5580հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության:
2. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ