Ո Ր Ո Շ ՈՒ Մ 05 ՀՈՒՆԻՍԻ 2018թվականի N 261-Ա

12.07.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2018թվականի N 261-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 05-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N13032018-05-0051 տրված 2018 թվականի մարտի 13-ին անշարժ գույքի կադաստրի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից, 05-001-1166-0050 կադաստրային ծածկագրով 11,41412հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի վարելահողը տարեկան 22850 /քսաներկու հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով
N17082017-05-0017 տրված 2017 թվականի օգոստոսի 17-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից 05-001-1131-0141 կադաստրային ծածկագրով 1,3208հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 5550 /հինգ հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով
N25082017-05-0013 տրված 2017 թվականի օգոստոսի 25-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1160-0100 կադաստրային ծածկագրով 1,3342հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 5600 /հինգ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2042 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Պատվական Վոլոդյայի Ասոյանին:
2.Պատվական Վոլոդյայի Ասոյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ