Ո Ր Ո Շ ՈՒ Մ 05 ՀՈՒՆԻՍԻ 2018թվականի N 260-Ա

12.07.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՀՈՒՆԻՍԻ 2018թվականի N 260-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 05-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N29092015-05-0037 տրված 2015 թվականի սեպտեմբերի 29-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1022-0064 կադաստրային ծածկագրով 0,48հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ վարձավճարով
N13032017-05-0045 տրված 2017 թվականի մարտի 13-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից 05-001-1022-0065 կադաստրային ծածկագրով 0,91հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 5650 /հինգ հազար վեց հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2042 թվականը ներառյալ օգտագործման  ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գարիկ Լևիկի Բաղոյանին:
2. Գարիկ Լևիկի Բաղոյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ