Ո Ր Ո Շ ՈՒ Մ 04 ՀՈՒՆԻՍԻ 2018թվականի N 256-Ա

12.07.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՀՈՒՆԻՍԻ 2018թվականի N 256-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 05-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N18082017-05-0016 տրված 2017 թվականի օգոստոսի 18-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1112-0784 կադաստրային ծածկագրով 0,8809հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 3700 /երեք հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N25082017-05-0021 տրված 2017 թվականի օգոստոսի 25-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից 05-001-1112-0788 կադաստրային ծածկագրով 0,5386հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 2300 /երկու հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N18082017-05-0009 տրված 2017 թվականի օգոստոսի 18-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1112-0782 կադաստրային ծածկագրով 2,95276հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 12400 /տասներկու հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N18082017-05-0010 տրված 2017 թվականի օգոստոսի 18-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, 05-001-1112-0783 կադաստրային ծածկագրով 0,2964հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 1250 /մեկ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով
N2566200 տրված 2009 թվականի ապրիլի 21-ին անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանման կողմից, 05-001-1112-0744 կադաստրային ծածկագրով 0,8302հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 3500 /երեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2042 թվականը ներառյալ օգտագործման  ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Տիգրան Լևոնի Ալմոյանին:
2. Տիգրան Լևոնի Ալմոյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ