Ո Ր Ո Շ ՈՒ Մ 04 ՀՈՒՆԻՍԻ 2018թվականի N 255-Ա

12.07.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՀՈՒՆԻՍԻ 2018թվականի N 255-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

     Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին'' 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 05-ի արձանագրությունները, որոշում եմ

1.Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող Գավառ քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը`
սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ`
N2630551, տրված 2009 թվականի ապրիլի 02-ին անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքայինն ստորաբաժանման կողմից, 05-001-1114-0267 կադաստրային ծածկագրով 1,0488հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 4400 /չորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N19102017-05-0002 տրված 2017 թվականի հոկտեմբերի 19-ին անշարժ գույքի կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից 05-001-1131-0145 կադաստրային ծածկագրով 6,01889հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տարեկան 25300 /քսանհինգ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
մինչև 2042 թվականը ներառյալ օգտագործման  ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Հարությունի Քոչարյանին:
2. Հովհաննես Հարությունի Քոչարյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: 
3. Հանձնարարել քաղաքապետի օգնական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:  

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ