Ո Ր Ո Շ ՈՒ Մ 04 ՀՈՒՆԻՍԻ 2018թվականի N 253-Ա

12.07.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՀՈՒՆԻՍԻ 2018թվականի N 253-Ա

ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին կետի  24)-րդ ենթակետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, որոշում եմ

1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բարեկամության փողոց թիվ 15 բնակելի տնից արևելք ընկած 0.00025հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը առանձնացնել և տրամադրել Բարեկամության փողոց թիվ 15/1 հասցեն:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ