Ո Ր Ո Շ ՈՒ Մ 16 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 64-Ա

13.03.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 64-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3/1 ՀԱՍՑԵԻ ԽԱՆՈՒԹԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին  ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8) կետի, ՀՀ Կառավարության 12.04.2001թ. ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման'' թիվ 286-Ն որոշման 6-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Խաչիկ Պետրոսի Մարինոսյանի /ծնված 19.05.1957թ./ դիմումը, ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի /ծածկագիր 0380-0016/ ու շենք-շինությունների  հատակագծերը և հաշվի առնելով, որ ընդլայնվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ , որոշում եմ

1.Ընդլայնել Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 3/1 հասցեում գտնվող խանութի /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N2620765/ զբաղեցրած հողատարածքը` 0.00204հա չափով, ուղղակի վաճառքի ձևով 1ք.մ. հողամասի համար 1242 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ վճարելու պայմանով` ընդամենը` 25336.8 /քսանհինգ հազար երեք հարյուր երեսունվեց դրամ ութսուն լումա/ ՀՀ դրամ:
2.Շենքը չի հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

 Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ