Ո Ր Ո Շ ՈՒ Մ 15 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 62-Ա

13.03.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 62-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 15 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԱՏ ՄԻՇԱՅԻ ՆՈՒՆՈՒՇՅԱՆԻ, ԳԱՅԱՆԵ ՋԱՆԻԲԵԿԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ, ՄՀԵՐ ՄԱՐԱՏԻ ՆՈՒՆՈՒՇՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին  ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մարատ  Միշայի Նունուշյանի /ծնված 03.01.1961թ./, Գայանե Ջանիբեկի Բունիաթյանի /ծնված 27.02.1964թ./, Մհեր Մարատի Նունուշյանի /ծնված 26.01.1985թ./ դիմումը, 31.01.2018թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊԸ կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ  Հացառատ թաղամաս Ազատամարտիկների 1-ին փողոց 4-րդ նրբանցք թիվ 15 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 0192-0006/, մակերեսը գրվել է 0.17հա, ինչը փաստացի կազմում է 0.17818հա, որը  Մարատ  Միշայի Նունուշյանին, Գայանե Ջանիբեկի Բունիաթյանին, Մհեր Մարատի Նունուշյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են 1993թ. որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ , որոշում եմ

1.Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս Ազատամարտիկների 1-ին փողոց 4-րդ նրբանցք թիվ 15 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մարատ  Միշայի Նունուշյանի, Գայանե Ջանիբեկի Բունիաթյանի, Մհեր Մարատի Նունուշյանի հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.17հա  մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.17818հա  ընդհանուր մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող 375.27ք.մ. ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1993թ./  նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2.Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Հացառատ թաղամաս Ազատամարտիկների 1-ին փողոց, 4-րդ նրբանցք թիվ 15 տուն հասցեն:
3. Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ