Ո Ր Ո Շ ՈՒ Մ 15 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 61-Ա

13.03.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 61-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 35 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ,,Հայաստանի Հանրապետության քաղաքային  և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին’’ թիվ 2387-Ն որոշման, 18.05.2006թ. ՀՀ Կառավարության ,,Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքային սեփականության իրավունքի գրանցման կարգը հաստատելու մասին’’ N731-Ն որոշման, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին’’ թիվ 912-Ն որոշման 33-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով քաղ. Սերգեյ Արկադյաի Մովսիսյանի դիմումը`Գավառ քաղաքի Ազատության փողոց թիվ 35 բնակելի շենքի բակում` իր կողմից ինքնակամ կառուցված  72.16ք.մ.  մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ չկան ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1.Գավառ քաղաքի Ազատության փողոց թիվ 35 բազմաբնակարան բնակելի շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.00875հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 87.5ք.մ. արտաքին մակերեսով /72.16ք.մ. ներքին մակերեսով/ ավտոտնակը` համաձայն կից ներկայացվող հողամասի և շինության հատակագծերի, համարել համայնքային սեփականություն:
2. Գավառ քաղաքի Ազատության փողոց թիվ 35 բազմաբնակարան բնակելի շենքի բակում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.00875հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 28.0ք.մ. արտաքին մակերեսով /87.5ք.մ. ներքին մակերեսով/ ավտոտնակը ճանաչել օրինական:
3. Օրինական ճանաչված ավտոտնակին տրամադրել քաղաք Գավառ Ազատության փողոց թիվ 35/69 շինություն հասցեն:
3. Օրինականացված 87.5ք.մ. արտաքին մակերեսով /72.16ք.մ. ներքին մակերեսով/ ավտոտնակը և ավտոտնակի զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0.00875հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառքի միջոցով/ տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած անձին` Սերգեյ Արկադյաի Մովսիսյանին:
4. Սույն որոշումը ներկայացնել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx