Ո Ր Ո Շ ՈՒ Մ 09 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 60-Ա

13.03.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 60-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին'' ՀՀ օրենքի 20-րդ և 60-դ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սալվի Ղևոնդի Մովսիսյանին, Մարիամ Արշավիրի Գափոյանին, Հովհաննես Արշավիրի Գափոյանին, Սիմոն Արշավիրի Գափոյանին, Արշավիր Հովհաննեսի Գափոյանին, Արծվիկ Գերասիմի Դավոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ

1.Քաղաքացիներ Սալվի Ղևոնդի Մովսիսյանին, Մարիամ Արշավիրի Գափոյանին, Հովհաննես Արշավիրի Գափոյանին, Սիմոն Արշավիրի Գափոյանին, Արշավիր Հովհաննեսի Գափոյանին, Արծվիկ Գերասիմի Դավոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.08հա մակերեսով 1161-0024կադաստրային ծածկագրով, 0.903հա մակերեսով 1117-0055 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1.131հա մակերեսով 1104-0262 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2.Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 5-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx