Ո Ր Ո Շ ՈՒ Մ 09 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 59-Ա

13.03.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 59-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին'' ՀՀ օրենքի 20-րդ և 60-դ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և ,,Տեղական ինքնակառավարման մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Սոկրատ Գառնիկի Ասոյանին, Նոյեմզար Սերյոժայի Ղասաբօղլյանին, Լուսինե Սոկրատի Ասոյանին, Նարինե Սոկրատի Ասոյանին, Թեհմինե Սոկրատի Ասոյանին, Խաչիկ Սոկրատի Ասոյանին  սեփականության իրավունքով պատկանող հողամասերից հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ

1.Քաղաքացիներ Սոկրատ Գառնիկի Ասոյանին, Նոյեմզար Սերյոժայի Ղասաբօղլյանին, Լուսինե Սոկրատի Ասոյանին, Նարինե Սոկրատի ասոյանին, Թեհմինե Սոկրատի Ասոյանին, Խաչիկ Սոկրատի Ասոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.5039հա մակերեսով 1131-0095 կադաստրային ծածկագրով, 0.361հա մակերեսով 1122-0142 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 1.0275հա մակերեսով 1101-0231 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2.Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 5-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ