Ո Ր Ո Շ ՈՒ Մ 09 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 58-Ա

13.03.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 ՓԵՏՐՎԱՐԻ 2018թվականի N 58-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ 

Քաղաքացի Անիկ Արամի Փոքրիկյանը /անձնագիր AP 0634132, հաշվառված քաղաք Գավառ, Ազատության փողոց թիվ 25/18/ հանդիսանալով գույքահարկ և հողի հարկ վճարող սուբյեկտ, ,,Գույքահարկի մասին'' և ,,Հողի հարկի մասին'' ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և հողի հարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2018 թվականի հունվարի 22-ին ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին'' ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով Գավառի քաղաքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի և հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրամադրված ,,Հողի հարկի մասին'' ՀՀ օրենքով սահմանված հողի հարկով հարկվող հողամասերի հաշվառման ու գնահատման տվյալների` Գավառ քաղաքի 05-001-324-001, 05-001-1171-0081 կադաստրային ծածկագրերով հողատեսքերն ու 05-001-0324-0001-001 կադաստրային ծածկագրով գույքը հանդիսանում են Անիկ Արամի Փոքրիկյանի սեփականությունը, ինչը ,,Գույքահարկի մասին'' և ,,Հողի հարկի մասին'' ՀՀ օրենքներով հանդիսանում են հարկվող օբյեկտներ:
Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 39214 /երեսունինն հազար երկու հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար վճարման ենթակա հողի հարկը կազմում է 97846 /իննսունյոթ հազար ութ հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, որոնք 2008-2018թթ ժամանակահատվածում չի վճարվել:
Անիկ Արամի Փոքրիկյանի կողմից նշված ժամանակահատվածի գույքահարկը և հողի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ` 17418 /տասնյոթ հազար չորս հարյուր տասնութ/ ՀՀ դրամ, իսկ հողի հարկի համար` տույժ` 42354 /քառասուներկու հազար երեք հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամի չափով:
2018թ. հունվարի 22-ին ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին'' ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով սահմանված կարգով Գավառի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 թվականի փետրվարի 3-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք` 23.01.2018թ. փոստային անդորրագիր/ Անիկ Արամի Փոքրիկյանը: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր վճարումներ:
Համաձայն ,,Գույքահարկի մասին’’ ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն ,,Գույքահարկի մասին’’ ՀՀ օրենքի  13-րդ հոդվածի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարըվ ճարվում է`
1)համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.
2) փոխադրամիջոցի սեփականատեր համարվող համայնքում հաշվառված ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման /գրանցման/ վայրի համայնքի բյուջե, իսկ նշված հաշվառման /գրանցման/ բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե:
Համաձայն ,,Հողի հարկի մասին'' ՀՀ օրենքի 1-ին հոդվածի`հողի հարկի վճարողներ  են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
Համաձայն ,,Հողի հարկի մասին'' ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:  
Համաձայն ,,Հարկերի մասին'' ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի`հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:
Համաձայն ,,Հարկերի մասին'' ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 1-ին մասի` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին'' ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի` Գավառի քաղաքապետը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ,,Իրավական ակտերի մասին,'', ,,Տեղական ինքնակառավարման  մասին'', ՀՀ օրենքների, ,,Գույքահարկի մասին'' ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, ,,Հողի հարկի մասին'' ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ, ,,Հարկերի մասին'' ՀՀ օրենքի 29.1-ին, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին'' ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ 

1.Անիկ Արամի Փոքրիկյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել ընդամենը 196832 /հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր երեսուներու/ ՀՀ դրամ, որից 56632 /հիսունվեց հազար վեց հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամը որպես 05-001-0324-0001-001 կադաստրային ծածկագրերով գույքի գույքահարկի գումար, որն իր մեջ ներառում է 17418 /տասնյոթ հազար չորս հարյուր տասնութ/ ՀՀ դրամ տույժ, և 140200/ հարյուր քառասուն հազար երկու հարյուր/ ՀՀ դրամը որպես 05-001-324-001, 05-001-1171-0081 կադաստրային ծածկագրով հողատեսքերի համար վճարման ենթակա հողի հարկի գումար, որն իր մեջ ներառում է տույժ` 42354 /քառասուներկու հազար երեք հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառ քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին'' ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ