Ո Ր Ո Շ ՈՒ Մ 29 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 19-Ա

07.02.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 19-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՅՐ ՍԵԴԱ ՅՈՒՐԴՈՅԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՀԱՌՈՒ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՄՓՈՓԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 60-րդ հոդվածներով, ,,Տեղական ինքնակառավարման մասին'' ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետի, 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1) կետի, ,,Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին'' ՀՀ կառավարության 2017թ. N1016 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ քաղաքի Հենրիկ Աբրահամյան փողոց 3-րդ նրբանցք թիվ 23 անհատական բնակելի տան սեփականատեր, զոհված /մահացած/ զինծառայողի մայր Սեդա Յուրդոյի Բունիաթյանի` բնակարանային պայմանների բարելավման մասին դիմումն ու կից փաստաթղթերը, Գավառի քաղաքապետարանի քաղաքացիների բնակարանային պայմաններն ուսումնասիրող հանձնաժողովի` Սեդա Յուրդոյի Բունիաթյանի բնակարանային պայմանների ուսումնասիրման 2017 թվականի դեկտեմբերի 22-ի ակտը, որոշում եմ 

1.Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` զոհված /մահացած/ զինծառայողի մայր Սեդա Յուրդոյի Բունիաթյանին ճանաչել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող շահառու:
2. Զոհված /մահացած/ զինծառայողի մայր Սեդա Յուրդոյի Բունիաթյանին ընդգրկել տեղական ինքնակառավարման մարմնում բնակարանային հաշվառման ընդգրկված զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների ամփոփացուցակում: Ամփոփացուցակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրելու համար ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx