Ո Ր Ո Շ ՈՒ Մ 29 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 18-Ա

07.02.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 18-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 52 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՇԱ ՄԱՆՈՒԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ՄԻՇԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով ”Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին  ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. ”Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին,, թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով  Միշա  Մանուկի Վարդանյանի /ծնված 26.02.1930թ./ և Գագիկ Միշայի Վարդանյանի /17.05.1964թ./ դիմումը, 16.01.2017թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ,,Հայր և որդի Դավոյաններ’’ ՍՊԸ կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Դեմիրճյան փողոց թիվ 52 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 0300-0003/, մակերեսը գրվել է 0.121հա, ինչը փաստացի կազմում է 0.11454հա, որը Միշա Մանուկի Վարդանյանին և Գագիկ Միշայի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ որ բնակելի տունը կառուցվել է 1950-1990թթ. և որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ

1.Վերականգնել Գավառ քաղաքի Դեմիրճյան փողոց թիվ 52 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Միշա Մանուկի Վարդանյանի և Գագիկ Միշայի Վարդանյանի հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.121հա մակերեսով հողամասի չափով,  ճանաչելով նրա սեփականության իրավունքը ընդհանուր 0.11454հա մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող 390.89ք.մ. ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1950-1990թթ./  նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2.Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Դեմիրճյան փողոց թիվ 52 տուն հասցեն:
3. Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

 Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ