Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 17-Ա

07.02.2018

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՀՈՒՆՎԱՐԻ 2018թվականի N 17-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23 ՓՈՂՈՑ ԹԻՎ 28 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ՋԱՆԻԿԻ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԵՎ ՄԿՐՏԻՉ ՍԱՇԱՅԻ ՉՔՈԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

      Ղեկավարվելով ,,Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին'' 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, ,,Տեղական Ինքնակառավարման Մասին'' ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով,  ՀՀ կառավարության 29.12.2005թ. ,,Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին'' թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 25.06.2014թ. տրված ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը գույքի նկատմամբ ժառանգներ` Մկրտիչ Սաշայի Չքոլյանի /ծնված 30.03.1982թ./ և Անահիտ Ջանիկի Խզմալյանի /ծնված 25.01.1956թ./ դիմումը, ,,Հայր և որդի Դավոյաններ'' ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Օգոստոսի 23 փողոց թիվ 28 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 0300-0067/, մակերեսը գրվել է 0.03667հա, ինչը փաստացի կազմում է 0.03667հա, որը գույքի նկատմամբ ժառանգներ` Մկրտիչ Սաշայի Չքոլյանին և Անահիտ Ջանիկի Խզմալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ շինությունները կառուցվել են 1980-1987թթ., որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1.Վերականգնել Գավառ քաղաքի Օգոսոտոսի 23 փողոց թիվ 28 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ ժառանգներ` Մկրտիչ Սաշայի Չքոլյանի և Անահիտ Ջանիկի Խզմալյանի հողօգտագործման իրավունքը` բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.03667հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.03667հա ընդհանուր մակերեսով հողամասի ու դրա վրա գտնվող 266.08ք.մ. ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1980-1987թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Օգոստոսի 23 փողոց թիվ 37 տուն հասցեն:
3. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

Համայնքի ղեկավար՝                                  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ